Սանկտ Պետերբուրգին մերձ քաղաքներից մեկում ավարտվել է «Շախմատային աստղեր» պատանեկան մրցաշարը, որին մասնակցել են նաև մեր հանրապետության ներկայացուցիչները: Տիգրան Հարությունյանը Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանի հետ հավաքել է ութ միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով գրավել առաջին տեղը: Մեր երկրորդ մասնակիցն է եղել Հայկ Մարտիրոսյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ